Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

14/02/2022

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը ընթացող հավաքի շրջանակում ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի Մ-19 տարեկանների ընտրանու հետ և հաղթեց 1-0 հաշվով։ Միակ գոլի հեղինակ դարձավ Համլետ Մինասյանը։ 

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստներ Ռուբեն Աբրահամյանն ու Նարեկ Դավթյանը խաղադաշտում էին հանդիպման մեկնարկային րոպեներից, Սամվել Հակոբյանը խաշադաշտ մտավ 74-րդ, իսկ Համլետ Սարգսյանը՝ 78-րդ րոպեին։ 

Հավելենք, որ այս թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն փետրվարի 16-ին։ ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում խաղը կմեկնարկի 16:00-ին։ 

Ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումից.