Not Selected

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ

23/06/2022

Տեղեկացնում ենք, որ «Ուրարտու-2»-ի մարզչական շտաբում տեղի են ունեցել փոփոխություններ․ այն համալրել են «Ուրարտուի» գլխավոր թիմի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իգոր Պադերինը և մեր ակադեմիայի Սելեկցիոն բաժնի նախկին ղեկավար Ալբերտ Սաֆարյանը։ 

Ակումբը շնորհակալություն է հայտնում Տիգրան Առաքելյանին, որը թիմի ղեկին էր 2022 թվականի հունվարից, կատարած բեղուն աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա գործունեությունում։