Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ»

15/08/2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր մարզչական շտաբի հետ այցելել էր «Ուրարտու» մարզահամալիր։

Ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հավաքականի մարզչական անձնակազմի ներկայացուցիչների հետ շրջայց կատարեցին «Ուրարտուի» մարզահամալիրում։ Խոակին Կապառոսի շտաբը շրջեց բազայի ողջ տարածքով, եղան մարզադաշտերում, ծանոթացան ակումբի ենթակառուցվածնքերին, ֆուտբոլիստների վերականգնման ու կեցության պայմաններին։

Կապառոսն իր հերթին նշեց, որ տպավորված է տեսածով ու այն մտքին է, որ նման մարզաբազան լավ ֆուտբոլիստներ ունենալու գլխավոր հիմքն է։