Not Selected

ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱ. ՀԱՅՏՆԻ Է ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԻ ՄՐՑԱՎԱՐԻ ԱՆՈՒՆԸ

28/06/2021

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու» - «Մարիբոր» պատասխան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը։

Գլխավոր մրցավարը Քրիստոֆեր Յագերն է, որը սպասարկել է նաև Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Լիխտենշտայն – Հայաստան հանդիպումը, որպես 4-րդ պաշտոնյա։

Օգնականները Ռոլանդ Ռիդելն ու Սարա Տելեկն են։ Ուշագրավ է, որ կին մրցավար Տելեկը սպասարկել է նաև Կանանց Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի եզրփակիչ «Չելսի» - «Բարսելոնա» հանդիպումը (0-4):

Խաղի 4-րդ պաշտոնյան Մարկուս Համետերն է։