Not Selected

ԴՄԻՏՐԻ ԿՈՒԴՐՅԱՇՈՎԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՆՈՐ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ

04/08/2023

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում նոր նշանակում է տեղի ունեցել։ Ակումբի սպորտային տնօրենի պաշտոնում նշանակվել է ռուս մասնագետ Դմիտրի Կուդրյաշովը, որը նախկինում ընդգրկված էր «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզչական շտաբում։

Նշենք, որ Կուդրյաշովը Ուրարտուում է 2022 թվականի հուլիսից, որի ընթացքում մասնագետը թիմի հետ միասին նվաճել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունն ու Հայաստանի գավաթը։

Շնորհավորում ենք Կուդրյաշովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ և բեղմնավոր գործունեություն՝ ի շահ «Ուրարտուի»։