Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԷԻՆՔ ՄՈՏԵՑԵԼ ԱՅՍ ԽԱՂԻՆ»

10/12/2022

2022 թվականի վերջին խաղից հետո, որտեղ մեր թիմը 3-0 հաշվով հաղթեց «Փյունիկին», «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է հանդիպման մասին։

«Մենք հասկանում էինք, նախևառաջ, պատասխանատվությունը, ես ֆուտբոլիստներին ասացի, որ ճնշում չպետք է լինի, որովհետև մենք հասկանում էինք, որ «Փյունիկը» շատ ուժեղ, որակապես լավ թիմ է, ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի շատ լավ ընտրությամբ, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մասնակից է, և մենք շատ մեծ պատասխանատվությամբ էինք մոտեցել այս խաղին։ Ֆուտբոլիստներն արեցին գրեթե այն ամենը, ինչ պլանավորել էինք, և խաղը մեզ համար ստացվեց այնպիսին, ինչպես և պատկերացնում էինք»։