Not Selected

ԿԱՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

16/11/2023

«Ուրարտու-2»-ի նոր գլխավոր մարզիչ Կարեն Առաքելյանը, որը երկար տարիներ աշխատել է ակումբի կառուցվածքում, խոսել է ակումբ վերադարձի, թիմին ինտեգրվելու ու նրա հետ նպատակների մասին․

ԱԿՈՒՄԲ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՈՒ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ուրարտուն» իմ հարազատ ակումբն է։ Մոտ 1,5 տարի երկրում չէի, սովորել և աշխատել եմ այնտեղ, բայց մինչ այդ այստեղ ակադեմիայում եմ եղել՝ անցկացնելով 9 տարի։ Ֆուտբոլիստներ կան, որոնց հետ աշխատել եմ այստեղ՝ 2003, 2004 թվականին ծնված սաների հետ, նրանք այսօր էլ այստեղ են ու շատերը ճանաչում են ինձ, որևէ խնդիր չկա թիմում ինտեգրվելու»։

ԹԻՄԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մշտապես հետևել եմ թիմին, լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնց հետ շատ լավ աշխատանք է կատարել Պադերինն այս ընթացքում, իր ոճն ինձ դուր է գալիս՝ գնդակի վերահսկում, դոմինանտ ֆուտբոլ ու սա ես ինքս էլ եմ նախընտրում»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ՝ ԹԻՄԻ ՂԵԿԻՆ

«Ամենակարևոր ու առաջնային խնդիրը գլխավոր թիմին ֆուտբոլիտ տրամադրելն է, բացի այդ հետևենք ակադեմիայի մեր պատանի ֆուտբոլիստներին, որոնք պոտենցիալ ունեն ներգրավվելու «Ուրարտու-2»-ի կազմ։ Չպետք է մոռանանք նաև արդյունքի մասին, որովհետև մենք Հայաստանում լավագույն ակումբն ենք»։