Not Selected

ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՎԱՔ․ ԽԱՂԱՅԻՆ ՕՐ 3

17/02/2022

Փետրվարի 17-ին Թբիլիսիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ուրարտու-1-06» և «Ուրարտու-1-09» թիմերն անցկացրին իրենց երրորդ ստուգողական հանդիպումները։

Առաջին խաղում մրցեցին «Դինամո Թբիլիսի-09» և  «Ուրարտու-1-09» թիմերը։ Խաղի առաջին կեսն անցավ  հավասար պայքարում։ Երկու թիմերն էլ ունեին շանսեր գոլեր խփելու համար, սակայն, ցավոք սրտի, հաջողության հասավ մրցակիցը՝ 1-0։ Երկրորդ կեսում մրցակիցը ևս մեկ գնդակ ուղարկեց մեր թիմի դարպասը, և հանդիպումն ավարտվեց հօգուտ մրցակցի՝ 2-0:

Հաջորդիվ խաղադաշտ դուրս եկան «Դինամո Թբիլիսի-06» և «Ուրարտու-1-06» թիմերը: Այս խաղում մեր պատանիները առաջինը բացեցին խաղի հաշիվը, սակայն հանդիպման մնացած ընթացքում սեփական դարպասն ընդունեցին 4 գնդակ․ «Դինամո Թբիլիսի-06» 4-1 «Ուրարտու-1-06»:

Վերջին հանդիպումները մեր թիմերը կանցկացնեն փետրվարի 19-ին՝ մրցելով «Սաբուրթալոյի» իրենց հասակակիցների հետ։