Not Selected

ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՎԱՔ․ ԽԱՂԱՅԻՆ ՕՐ 4

19/02/2022

Փետրվարի 19-ին Թբիլիսիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ուրարտու-1-06» և «Ուրարտու-1-09» թիմերն անցկացրին իրենց վերջին ստուգողական հանդիպումները։

Առաջին խաղում մրցեցին «Սաբուրթալո-09» և «Ուրարտու-1-09» թիմերը։ Մրցակիցը 3 անգամ կարողացավ գրավել մեր թիմի դարպասը, և խաղն ավարտել իր օգտին։

Վրաստանյան հավաքի վերջին խաղում խաղադաշտ դուրս եկան «Սաբուրթալո-06» և «Ուրարտու-1-06» թիմերը: Խաղն անցավ բավականին համառ պայքարում։ Առաջին կեսում մեր թիմը վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն հարվածը հետ մղեց մրցակցի դարպասապահը։ Երկրորդ կեսում մեր տղաները կրկին ցույց տվեցին բարձր որակներ և կարողացան գոլ հեղինակել։ Գոլի հեղինակն էր Էրիկ Ղուլինյանը։ Մի քանի րոպե անց մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որը կրկին գոլով չավարտվեց։ Հիանալի սեյվով աչքի ընկավ Հովհաննես Ուրուշանյանը։ Ցավոք սրտի, խաղի վերջին րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց սեփական դարպասը, և խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

Հհավելենք, որ «Ուրարտու-1-06» և «Ուրարտու-1-09» թիմերը Հայաստան կվերադառնան փետրվարի 20-ին։