Not Selected

ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՎԱՔ․ ԽԱՂԱՅԻՆ ՕՐ 1

13/02/2022

Փետրվարի 13-ին Թբիլիսիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ուրարտու-1-06» և «Ուրարտու-1-09» թիմերն անցկացրին առաջին ստուգողական հանդիպումները։

Առաջին խաղում մրցեցին «Սելերո-06» և «Ուրարտու-1-06» թիմերը։ Առաջին կեսում մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Ալիկ Գասպարյանը, սակայն երկրորդ խաղակեսի միջնամասում հակառակորդը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1:

Հաջորդիվ խաղադաշտ դուրս եկան «Սելերո-09» և «Ուրարտու-1-09» թիմերը: Այս խաղում ևս մեր պատանիները կարողացան առաջինը անցնել հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Արամ Այանյանը, սակայն առաջին խաղակեսի ավարտին բաց թողեցինք ցավալի գնդակ և գնացինք ընդմիջման 1-1 հաշվով։ Երկրորդ կեսի սկզբին մոտ տարածությունից բաց թողեցինք ևս մեկ գնդակ և ցավալի պարտություն կրեցինք այս մրցավեճում։ «Սելերո-09» - «Ուրարտու-1-09»` 2-1:

Հաջորդ հանդիպումը մեր թիմերը կանցկացնեն փետրվարի 15-ին՝ մրցելով «Լոկոմոտիվ Թբիլիսիի» ակադեմիայի հասակակից թիմերի հետ։

Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ խաղային առաջին օրից.