Not Selected

ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՎԱՔ․ ԽԱՂԱՅԻՆ ՕՐ 2

15/02/2022

Փետրվարի 15-ին Թբիլիսիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ուրարտու-1-06» և «Ուրարտու-1-09» թիմերն անցկացրին իրենց երկրորդ ստուգողական հանդիպումները։

Առաջին խաղում մրցեցին «Լոկոմոտիվ-05» և  «Ուրարտու-1-06» թիմերը։ Հարկ է նշել, որ նախապես հայտարարվել էր, որ մեր թիմը մրցելու է «Լոկոմոտիվի» 2006 թվականի ծնված ֆուտբոլիստների հետ, սակայն խաղի օրը հայտնի դարձավ, որ հանդիպումը կայանալու է «Լոկոմոտիվ-05»-ի հետ։ Խաղն անցավ բավականին լարված պայքարում: Երկու թիմերն էլ ունեին շանսեր գոլեր խփելու համար, սակայն ոչ մեկին այդպես էլ բախտը չժպտաց։
«Լոկոմոտիվ-05» - «Ուրարտու-1-06» 0-0:

Հաջորդիվ խաղադաշտ դուրս եկան «Լոկոմոտիվ-09» և «Ուրարտու-1-09» թիմերը: Այս խաղում մեր պատանիները ունեին առավելություն մրցակցի նկատմամբ, և այդ առավելությունը կարողացան գոլի վերածել երկրորդ խաղակեսի ընթացքում։ Աչքի ընկավ Գոռ Ղազարյանը՝ 0-1: Խաղի մնացած հատվածն անցավ երկկողմանի գրոհներով, սակայն հաշիվը մնաց անփոփոխ․ «Լոկոմոտիվ-09» - «Ուրարտու-1-09» 0-1:

Հաջորդ հանդիպումները մեր թիմերը կանցկացնեն փետրվարի 17-ին՝ մրցելով «Դինամո Թբիլիսիի» իրենց հասակակիցների հետ։