Not Selected

ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ․ «ՎԵՐՋԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀԵՐԻՔԵՑԻՆ ԳՈԼ ԽՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

01/12/2021

«Արարատ-Արմենիա-2»-ի հետ խաղում գրանցած ոք-ոքիից հետո «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Վարդան Բաբախանյանը խոսել է խաղի մասին․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Երկու թիմի համար էլ ծանր հանդիպում ստացվեց, փորձեցինք կատարել մեր առջև դրված խնդիրները, բայց գոլ խփել չկարողացանք։ Կարծում եմ՝ մեզ մոտ չէին բավականացնում վերջավորությունները, խաղի մեծ մասն անցկացրինք դաշտի կենտրոնում, պետք է աշխատենք եզրափակումների վրա, որպեսզի կարողանանք գոլ խփել։ Ինչևէ, շարժվում ենք առաջ ու պատրաստվում հաջորդ խաղին»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Երկար ժամանակ բաց էի թողել՝ մոտ 2 տարի, փորձում եմ կամաց-կամաց ավելացնել, բարելավել մարզավիճակս, ընտելանում եմ թիմին, հուսով եմ՝ կամրապնդեմ տեղս մեկնարկային կազում ու կօգնեմ թիմին»։