Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ 2024 ԹՎԱԿԱՆ

31/12/2023

Սիրելի երկրպագուներ, 2023 թվականը մոտենում է ավարտին, որը լի էր բարձունքներով, անկումներով և անմոռանալի պահերով։ Մենք ցանկանում ենք օգտվել պահից, որպեսզի շնորհակալություն հայտնենք ձեզ՝ մշտապես մեր կողքին լինելու համար։

Ստադիոնից մեզ ոգևորող բառերը, դժվար պահերին ձեր աջակցությունը մեծ ուժ են, որոնք օգնում են մեզ խաղադաշտում։

2023 թվականը պատմական էր ակումբի համար։ Մեկ մրցաշրջանում երկու գավաթ։ Երկար սպասելուց հետո մենք կրկին գլխավերևում պահեցինք Հայաստանի առաջնության գավաթը, բացի այդ ամենաուժեղն էինք նաև Հայաստանի գավաթում, իսկ այդ ամենի մեջ ձեր դերն անգնահատելի է։

Այսպիսինն էր 2023-ը՝ լի հաղթանակներով և անմոռանալի պահերով։ Թող գալիք տարին ձեզ բերի ուրախություն, հաջողություն և անսահման երջանկություն։ Թող յուրաքանչյուր խփված գոլ լինի բոլորիս ոգևորությունը, իսկ յուրաքանչյուր մարտահրավեր հաղթահարվի մեր թիմին բնորոշող ոգով։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։