Not Selected

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ․ «ՀԱՎԱՔՆԵՐԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՓՈՐՁ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

09/02/2024

«Ուրարտու-2»-ն արդեն հատել է Կիպրոսի Այա Նապա քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքի հասարակածը։ Իսկ ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում թիմի դարպասապահ Հայկ Կազարյանը կիսվել է երկշաբաթյա հավաքի վերաբերյալ իր տպավորություններով ու մտքերով.

ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Շատ հագեցած մարզումներ ունենք, օրեր են լինում, երբ երկու մարզում ենք անցկացնում՝ նախապատրաստվելով առաջիկա հանդիպումներին։ Հավաքի կեսն արդեն անցել է, թիմում լավ մթնոլորտ է։ Առաջին երկու հանդիպումներում կարողացանք հաջողությունների հասնել, իսկ մնացած երկու հանդիպումներին արդեն պատրաստվում ենք, որպեսզի նույնքան հաջող ավարտենք հավաքը»։

ՍՊԱՐՐԻՆԳ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Առաջին երկու հանդիպումներում մենք հաղթեցինք. առաջին հանդիպումը բավականին բարդ էր, մենք կարողացանք հաղթել` վերջին րոպեներին միայն գոլ խփելով, իսկ երկրորդ հանդիպումն ավելի հեշտ էր մեզ համար, հատկապես հանդիպման միջնամասում խփած գոլից հետո, որը հեշտացրեց խաղը: Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպումներին, ապա ծանոթ ենք առաջին մրցակցին, նա շատ լավ մրցակից է, բարդ հանդիպում է սպասվում, որին պատրաստվում ենք ամբողջ ուժով»։

ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

«Ինչպես արդեն նշեցի, թիմում շատ լավ մթնոլորտ է, մենք ունենք երիտասարդ խաղացողներ, որոնք վերջերս են միացել մեզ, նրանցից մեծ ակնկալիքներ կան, և նրանք իրենց հերթին ամեն ինչ անում են այդ սպասելիքներն արդարացնելու համար»:

ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Այս ուսումնամարզական հավաքները մեզ համար հսկայական փորձ են, այնպես որ, երբ առաջնությունը վերսկսվի, մենք էլ ավելի պատրաստ կլինենք և կարողանանք լավագույնս դրսևորել խաղադաշտում, ինչը, իրոք, հուսով եմ, որ կլինի: Վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»։