Not Selected

ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՖՐԱՆՑ ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐԸ

08/01/2024

Խորին ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում մահացել է Մյունխենի «Բավարիայի», «Համբուրգի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, գերմանական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող Ֆրանց Բեկենբաուերը։

Ֆրանց Բեկենբաուերը ֆուտբոլի պատմության երեք մարդկանցից մեկն է, ում հաջողվել է դառնալ աշխարհի չեմպիոն որպես ֆուտբոլիստ, և՛ որպես գլխավոր մարզիչ։ Լեգենդար գերմանացին երկու անգամ նաև արժանացել է «Ոսկե Գնդակ» մրցանակին։

1975 թվականին, Մյունխենի «Բավարիայի» կազմում Ֆրանց Բեկենբաուերը մրցել է Երևանում, տեղի «Արարատի» հետ, որտեղ Արկադի Անդրեասյանի գոլը հաղթանակ էր պարգևել հայկական թիմին։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խորին ցավակցությունն է հայտնում Ֆրանց Բեկենբաուերի ընտանիքին և ընկերներին։