Not Selected

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ԶԼԱՏԻԲՈՐԻՆ»

15/07/2022

Սերբիայում ընթացող հավաքի շրջանակում մեր թիմն անցկացրեց եզրափակիչ երկու ստուգողական հանդիպումներից առաջինը՝ մրցելով տեղի «Զլատիբոր» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ սերբերի։ Միակ գոլը մեր թիմի կազմում խփեց Համլետ Սարգսյանը։

Առաջին խաղակեսը հավասար պայքարում մեկնարկեց ու ընթացավ, երկու թիմերն էլ փորձում էին իրենց գրոհները կազմակերպել, բայց դա նրանց ոչ միշտ էր հաջողվում։ Իրական գոլային ու վտանգավոր պահեր առաջին կեսում գրեթե չտեսանք, բայց, կարող ենք ասել, որ նախաձեռնությանը մեծ մասամբ տիրում էին «Ուրարտուի» ֆուտբոլիստները։ Աչքի ընկնելու երկու հնարավորություն ուներ Խարիտոն Այվազյանը, բայց նրա հարվածներից հետո գնդակն այդպես էլ չէր հայտնվում մրցակցի դարպասում։ «Զլատիբորը» մեկ պահ ուներ, որից էլ օգտվեց խաղակեսի ավարտին՝ բացելով հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց այնպես, ինչպես ավարտվել էր առաջինը. մեր տղաների անհաջող գործողությունների արդյունքում հարվածային դիրքում հայտնված մրցակցի ֆուտբոլիստը կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել Այվազովի պաշտպանած դարպասը։
Բաց թողած այս գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի հավաքված գործել ու հանդիպման վերջին րոպեներն իրենք էին թելադրում խաղը, բայց մերոնց հաճախ չէր հաջողվում գնդակը հասցնել հարձակման գիծ։ Խաղի վերջին րոպեին հեռվից հատարած հարվածով Համլետ Սարգսյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ Իսկ խաղը փրկելու ժամանակ այլևս չէր մնացել. «Ուրարտու» - «Զլատիբոր»՝ 1-2։

Հավելենք, որ հուլիսի 15-ին մեր թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի՝ մրցելով կրկին սերբական «Ռադ» թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԶԼԱՏԻԲՈՐ» 1-2

1-2 Համլետ Սարգսյան (90’)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 96. Անատոլի Այվազով (ա), 25. Էդգար Գրիգորյան,  34. Էրիկ Փիլոյան, 77. Էրիկ Սիմոնյան, 67. Վադիմ Պարամոնով (13. Դմիտրո Խլյոբաս 46'), 36. Խարիտոն Այվազյան, 9. Նարեկ Աղասարյան, 12. Փորձարկվող ֆուտբոլիստ (14. Փորձարկվող ֆուտբոլիստ 46'), 29. Համլետ Սարգսյան, 10. Կարեն Մելքոնյան, 20. Գոռ Լուլուկյան։

Պահեստայիններ՝ 13. Դմիտրո Խլյոբաս, 14. Փորձարկվող ֆուտբոլիստ։