Not Selected

ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՑԿՈ

12/02/2024

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Պուցկոն վնասվածք է ստացել արտասահմանյան հավաքի ընթացքում։ Մեր ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի նրբոլոքի կոտրվածք։

Նշվում է, որ ապաքինման համար կպահանջվի մոտ 2-3 ամիս։

Մաղթում ենք մեր պաշտպանին շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ։