Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖԱ ՆԱԽԱԳԱՀ ՋԵՎԱՆ ՉԵԼՈՅԱՆՑԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

31/12/2023

Հարգելի երկրպագուներ, Հայաստանի հարգելի ֆուտբոլասերներ, Հայաստանի հարգելի քաղաքացիներ, ես ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Նոր Տարին։

Ես ցանկանում եմ շնորհավորանքին միացնել մեր երեխաներին, մեր հպարտությանը՝ ակադեմիային, տղաներին և աղջիկներին։ Ես նրանց ևս ցանկանում եմ շնորհավորել գալիք Ամանորի կապակցությամբ։

Ես բոլորիդ ցանկանում եմ երջանկություն, առողջություն, նյութական բարեկեցություն ձեր ընտանիքներում։ Ես բոլորիդ շատ սիրում եմ, ուզում եմ բոլորիդ տեսնել ֆուտբոլում, ես ցանկանում եմ ձեզ տեսնել այնտեղ, որտեղ դուք ինքներդ եք ցանկանում լինել և դա ամենակարևորն է։

Երջանկություն նոր տարում Հայաստանին։ Շնորհավոր Ամանոր։