Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09/03/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ու Ալեքսանդր Գրիգորյանը դադարեցնում են համագործակցությունը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում 54-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

«Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Եսայանը։ «Ուրարտու-2»-ից գլխավոր թիմի մարզչական շտաբում է ընդգրկվել Ռոբերտ Արզումանյանը։

Փոփոխություն է տեղի ունեցել նաև «Ուրարտու-2»-ում։ Տիգրան Առաքելյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ, մարզչական շտաբում է նաև Արամ Բարեղամյանը։