Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԼԻԽՈՎ

03/08/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է կնքել ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի հետ։

Նշենք, որ 24-ամյա դարպասապահը մեր ակումբ է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Գրոզնիի «Ախմատից», որտեղ անցկացրել է 3 մրցաշրջան։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Տոմսկի «Տոմ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում նույնպես հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։

Ողջունում ենք Մելիխովին մեր ակումբում և մաղթում հաղթանակներ: