Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՏՅՈՄ ՄԱՔՍԻՄԵՆԿՈ

29/12/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։

Մաքսիմենկոն մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ 24 հանդիպման է մասնակցել` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։