Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐՈ ԽԼՅՈԲԱՍ

30/06/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Դմիտրո Խլյոբասը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ուկրաինացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը։

Խլյոբասը մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ 42 հանդիպման է մասնակցել ու 13 գոլի հեղինակ դարձել։ 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։