Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԷԴՈՒԱՐԴՈ

20/12/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրան երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։

Էդուարդոն մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ 12 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։