Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԻՎԱՆ ԶՈՏԿՈ

29/12/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Իվան Զոտկոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ուկրաինացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ձմռանը։

Զոտկոն մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ 22 հանդիպման է մասնակցել` դառնալով 3-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Զոտկոն 2022/23 մրցաշրջանում, մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։