Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՋՈՆԵԼ ԴԵՍԻՐԵ

08/08/2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 23-ամյա հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ։

Նախորդ երկու մրցաշրջանները նա անցկացրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբում։ Դեսիրեն վանաձորյան թիմի կազմում անցկացրած 49 խաղերում դարձել է 29 գոլի հեղինակ։

Դեսիրեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 

Ջոնել Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է։

«Տեղափոխությունս «Ուրարտու» ինձ համար նոր մարտահրավեր է։ Ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ամբողջ անձնակազմին վստահության համար։ Ես պետք է լավ դրսևորեմ ինձ, որպեսզի օգնեմ թիմին իրագործել առաջադրված նպատակները»,- մեզ հետ զրույցում նշեց ֆուտբոլիստը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Ջոնել Դեսիրեին ակումբի շարքերը համալրելու կապակցությամբ և մաղթում հաջող և հաղթական ելույթներ։