Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԼԵՈՆ ՍԱԲՈՒԱ

04/07/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Թիմին է միացել ռուսաստանցի հարձակվող Լեոն Սաբուան։ Սաբուան ռուսական «Կրասնոդարի» սան է, որի տարբեր տարիքային թիմերում էլ հանդես է եկել ողջ կարիերայի ընթացքում։ 21-ամյա հարձակվողը 2021/22 մրցաշրջանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կրասնոդարի» կազմում` մասնակցելով 1 պաշտոնական հանդիպման։ 

Հարկ է նշել նաև, որ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Չելսին» և «Սևիլիան»։

Շնորհավորում ենք Սաբուային և հաջողություններ ու հաղթական ելույթներ մաղթում մեր թիմում։