Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՐԿՈՍ ԺՈՒՆԻՈՐ

15/12/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Մարկոս Ժունիորը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։

Մարկոսը մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ 57 հանդիպման է մասնակցել` դառնալով 4 գոլի հեղինակ: 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։