Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՆԱՆԱ ԱՆՏՎԻ

12/01/2024

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ու ռումինական Լիգա 1-ը ներկայացնող «Ստյաուա» ֆուտբոլային ակումբը համաձայնեցրել են պաշտպան Նանա Անտվիի տրանսֆերը։ Այսպիսով, գանացի պաշտպանն ավարտում է ելույթները մեր ակումբում։

23-ամյա ֆուտբլիոստը միացել էր «Ուրարտուին» 2021 թվականի ամռանը։ Նանա Անտվին մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 87 հանդիպման, որտեղ դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Անտվին մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անտվին 21 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։