Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՌԱՖԱՅԵԼ ԿԱՐԻՈԿԱ

27/06/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Ռաֆայել Կարիոկան երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ձմռանը։

Կարիոկան մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ 10 հանդիպման է մասնակցել: 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։