19
Եվգենի
ՕՍԻՊՈՎ
-
Երկիր:
Ռուսաստան -
Ծննդյան օր
29/10/1986 -
Հասակ:
190 սմ -
Դիրք:
Պաշտպան -
Քաշ:
89 կգ
Եվգենի Օսիպովը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 29-ին, Կրասնոդարսկի երկրամասի Տեմրյուկ քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբավել վաղ տարիքից՝ հաճախելով տեղի մանկապատանեկան դպրոց։ 1996 թվականին խաղացել է «Կուբանի» Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս թիմի հետ Օսիպովը մասնակցել է Կրասնոդարի առաջնությանը։
Ռուս պաշտպանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Օրենբուրգը» (նախկինում՝ «Գազովիկ»)։ 2010-ին Օսիպովը տեղափոխվում է «Ժեմչուժինա Սոչի», որի կազմում այդ մրցաշրջանում ճանաչվում է Ազգային լիգայի լավագույն պաշտպան։ 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում։
2011 թվականին պաշտպանը տեղափոխվում է «Մորդովիա» ֆուտբոլային ակումբ։ Այդ տարի թիմը հաղթում է Ֆուտբոլի ազգային լիգան և Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու ուղեգիր վաստակում։ Այնուհետև Օսիպովը պայմագիր է ստորագրում «Ուֆա» ֆուտբոլային ակումբի հետ, որի կազմում նույնպես հանդես է գալիս Պրեմիեր լիգայում։
Ռուս պաշտպանը հանդես է եկել նաև այնպիսի թիմերում, ինչպիսիք են Տուլայի «Արսենալ»-ը, լիտվական «Ռիտերայ»-ը։
Օսիպովի հաջորդ ակումբը Էստոնիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Լևանդիան» էր, որի կազմում ֆուտբոլիստը դարձել է Էստոնիայի փոխչեմպիոն։ Թիմի կազմում նա մասնակցել է 34 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։
Եվգենի Օսիպովն «Ուրարտու» է տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Պաշտոնական խաղերում նորամուտը նշել է 2020 թվականի մարտի 2-ին «Լոռիի» հետ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի խաղում (2-0)։
ՕՍԻՊՈՎԻ ԽԱՂԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ
Մրցաշրջան | Ակումբ | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
2010 | «Ժեմչուժինա» Սոչի | 30 | 3 |
2011/2012 | «Ժեմչուժինա» Սոչի | 10 | 1 |
2011/20012 | «Մորդովիա» Սարանսկ | 22 | 0 |
2012/2013 | «Մորդովիա» Սարանսկ | 20 | 3 |
2013/2014 | «Ուֆա» | 21 | 4 |
2014/2015 | «Արսենալ» Տուլա | 24 | 2 |
2015/2016 | «Ուֆա» | 13 | 0 |
2016/2017 | «Մորդովիա» Սարանսկ | 37 | 3 |
2017/2018 | «Օրենբուրգ» | 4 | 0 |
2017/2018 | «Օրենբուրգ II» | 6 | 0 |
2018 |
«Ռիտերյաի» | 29 |
3 |
2019 |
«Լևանդիա» | 30 |
5 |
2019/2020 |
«Ուրարտու» | 4 |
0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ | 250 | 0 |
ՏԻՏՂՈՍՆԵՐ
Ֆուտբոլի Ազգային Լիգա (Ռուսաստան) | Հաղթող | 1x | 2011/2012 |
Մրցաշար
|
Խաղ
|
Րոպե
|
Գոլ
|
Գոլային փոխանցում
|
Դեղին քարտեր
|
Կարմիր քարտեր
|
---|---|---|---|---|---|---|
Հայաստանի Պրեմիեր Լիգա 2023/24 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Հայաստանի գավաթ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |