Not Selected

«ՓՅՈՒՆԻԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-4

04/06/2020

«Շիրակ-2»-ի նկատմամբ տոնած 5-1 հաշվով հաղթանակից 4 օր անց «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները հերթական հանդիպումն անցկացրին։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները հյուրընկալվեցին «Փյունիկ-2»-ին։

Հանդիպումը բավականին գոլառատ ստացվեց։ Առաջինն աչքի ընկան «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները։ 25-րդ րոպեին «Ուրարտու-2»-ին հաշվի մեջ առաջ մղեց Էրիկ Պետրոսյանը։ Մինչև ընդմիջում «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Արագ հակագրոհի արդյունքում աչքի ընկավ Վրեժ Չիլոյանը։ Թիմերը գնացին ընդմիջման հենց այս հաշվի ներքո։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները նորից հաշվի մեջ առաջ անցան, եզրից կատարված փոխանցումից հետո աչքի ընկավ Տիգրան Այունցը՝ 2-1։ Մրցակցի պատասխանը չուշացավ, «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստները 3 րոպեի ընթացքում երկու գնդակ հեղինակեցին։ Աչքի ընկան Դանիել Աղբալյանն ու Վրեժ Չիլոյանը։

Հանդիպման վերջնամասում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները շատ արագ կաորղացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել։ Նախ Արսեն Սադոյանը ձախ եզրից Գարեթ Բեյլի ոճով ներխուժեց տուգանային հրապարակ ու գրավեց դարպասը, իսկ երկու րոպե անց Էրիկ Պետրոսյանը ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո դրեց այս հանդիպման վերջակետը։ «Փյունիկ-2» - «Ուրարտու-2» 3-4։

 

«Փյունիկ-2» - «Ուրարտու-2» 3-4

0-1 Էրիկ Պետրոսյան (24’), 1-1 Վրեժ Չիլոյան (41’), 1-2 Տիգրան Այունց (46՛), 2-2 Դանիել Աղբալյան (54՛), 3-2 Վրեժ Չիլոյան (57՛), 3-3 Արսեն Սադոյան (78՛), 3-4 Էրիկ Պետրոսյան (80՛)

 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1. Նարեկ Հովհաննիսյան, 15. Արթուր Խաչատրյան (20. Ռուբեն Եսայան 46՛), 5. Ֆելիքս Խաչատրյան (26. Կարեն Գալստյան 56’), 77. Էրիկ Սիմոնյան, 4. Էրիկ Փիլոյան (17․ Տիգրան Այունց 46՛), 18. Արսեն Եղիազարյան, 6. Էրիկ Վարդանյան (ա), 33. Արսեն Սադոյան, 10. Գոռ Լուլուկյան (11. Արթուր Միսկիրջյան 62՛), 8. Հրաչյա Գեղամյան (2. Արթուր Մելիքյան 69՛), 9. Էրիկ Պետրոսյան:

Պահեստայիններ՝   Էրիկ Ղարիբյան, Կորյուն Սեդրակյան, Արթուր Միսկիրջյան, Տիգրան Այունց, Հրաչ Սահակյան, Արթուր Մելիքյան, Կարեն Գալստյան, Ռուբեն Եսայան: