Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ»

15/06/2021

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության մասին իր կարծիքը հայտնեց Ռոբերտ Արզումանյանը․

«Հավանական տարբերակներից մեզ բաժին ընկավ ամենաբարդ մրցակիցը։ Արդեն հասցրել էինք ուսումնասիրել բոլոր թիմերին։ Սլովենիայի ավարտված առաջնությունում «Մարիբորն» առաջին հորիզոնականը զբաղեցրած «Մուրայի» հետ հավասար միավորներ ուներ։ Այո, մեծ ավանդույթներ ունեցող թիմ է, բայց մենք պետք է հնարավորինս լավ պատրաստվենք, որպեսզի հնարավորինս լավ հանդես գանք»։