Not Selected

ՌՈՒԲԵՆ ԼԵՍԿԱՆՈՆ ԵՎ ԱՆՏՈՆԻՈ ՖԼՈՐԵՍԸ ՍԵՄԻՆԱՐ ԱՆՑԿԱՑՐԻՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՐԶՉԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

12/09/2020

ՀՖՖ մեթոդաբանության բաժնի ղեկավար Ռուբեն Լեսկանոն և ՀՖՖ կրթական ծրագրերի ղեկավար, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը սեմինար անցկացրին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական անձնակազմի հետ։ Իսպանացի մասնագետները կիսվեցին սեփական փորձով՝ շեշտը դնելով մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված քայլերի վրա։ Սեմինարին մասնակցում էին «Ուրարտուի» ինչպես մանկապատանեկան, այնպես էլ պրոֆեսիոնալ թիմերի մարզիչները։

Ռուբեն Լեսկանոն ներկայացրեց «ՀՖՖ ազգային մարզումային ծրագիրը», ինչպես նաև դասախոսեց ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության մասին։ Անտոնիո Ֆլորեսն էլ իր հերթին խոսեց տեխնիկայի և տակտիկայի ուսուցման մասին։

Հավելենք, որ դասընթացի առաջին մասն ավելի վաղ անցկացրել էր ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը։