Not Selected

ԹԵՄՈՒՐ ՋԻԿԻԱՆ՝ ԸՆԹԱՑԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԵԹ-ՏՐԻԿԻ ՀԵՂԻՆԱԿ

02/09/2023

IDBank Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս խոշոր՝ 5-2 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»։ Ընդմիջումից հետո մեր թիմի հարձակվող Թեմուր Ջիկիան դուրս գալով խաղադաշտ աչքի ընկավ արդյունավետ գործողություններով՝ դառանլով ընթացիկ առաջնությունում գրանցված առաջին հեթ-տրիկի հեղինակը։

Թեմուր Ջիկիան «Վեստ Արմենիայի» դեմ խաղում գրանցած հեթ-տրիկի շնորհիվ խփած 7 գոլով ընդգրկվեց ՀՀ առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում։

Հավելենք, որ նախորդ առաջնությունում ևս առաջին հեթ-տրիկը գրանցել է «Ուրարտուի» ֆուտբոլիստ։ 2022/23 մրցաշրջանի 4-րդ տուրում, հարձակվող Դմիտրո Խլյոբասը 3 գնդակ էր ուղարկել «Նոայի» դարպասը։ Այդ մրցաշրջանում հեթ-տրիկ էին ձևակերպել նաև Մաքսիմ Մայրովիչն ու Նարեկ Գրիգորյանը։