Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԳԱՎԱԹԻ 1/4-ՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ

12/01/2024

ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի վիճակահանությունը։ «Ուրարտուին» բաժին հասավ ԲԿՄԱ-ն։

Գավաթի խաղարկությանը մասնակցում են հետևյալ թիմերը՝

ԲԿՄԱ-ն, «Նոա», «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Փյունիկը», «Վանն» ու «Կիլիկիան»։

Հավելենք, որ զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքում։ 

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի Գավաթ խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը՝

«Ուրարտու»  - ԲԿՄԱ

«Նոա»  - «Արարատ-Արմենիա»

«Փյունիկ» - «Վան»

«Կիլիկիա» - «Շիրակ»

Հանդիպումները կանցկացվեն մարտի 10-13-ը։