Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ

13/03/2024

ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության  կիսաեզրափակչի վիճակահանությունը։ «Ուրարտուին» բաժին հասավ «Շիրակը»։ Հանդիպումը տեղի կունենա Գյումրիի Քաղաքային մարզադաշտում։

Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչը հաղթահարած մյուս թիմերն են «Արարատ-Արմենիան», «Շիրակն» ու «Փյունիկը»։

Կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»։ Հավելենք, որ զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքում։ 

Կիսաեզրափակիչ հանդիպումների նախնական ժամկետները նշանակված են ապրիլի 6-8-ը։ Մանրամասների մասին կտեղեկացնենք հավելյալ։