Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵՐԿՐՈՐԴ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹԻՄԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

24/04/2023

Ապրիլի 24-ին «Ուրարտուի» երկրորդ և աղջիկների թիմերը, ակադեմիայի բոլոր թիմերը ակումբի աշխատակազմի հետ միասին այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից ձեռնարկված մեծագույն ոճրի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Հավելենք, որ նախօրեին ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել նաև «Ուրարտուի» գլխավոր թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները։

Ներկայացնում ենք լուսանկարներ մեր թիմերի կատարած այցից․