Not Selected

ՈՒՐԱՐՏՈՒ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՐԿՈՒ ԹԻՄԵՐԸ ԵՐՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԻՆ «SIMON CUP 2022» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

01/06/2022

Մայիսի 26-ից 31-ը կայացած “Simon Cup 2022” հուշամրցաշարի մասնակից թիմերի շարքում էին նաև մեր ակումբի ակադեմիայի երկու թիմերը՝ «Ուրարտու-07»-ը և «Ուրարտու-08»-ը: Խաղային վերջին օրը մեր երկու թիմերն էլ երրորդ տեղերի համար պայքարեցին համապատասխանաբար «Փյունիկ-07»-ի և «Ակադեմիա-08»-ի հետ և հաղթանակներ տոնեցին: «Ուրարտու-07» - «Փյունիկ-07» խաղում մեր թիմը 9-1 հաշվով ապահովեց իր հաղթանակը, իսկ «Ուրարտու-08» - «Ակադեմիա-08» խաղում ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով, որտեղ բախտը ժպտաց հենց «Ուրարտու» ակադեմիայի պատանիներին՝ 1-1 (5-4)։

Ձեզ ենք ներկայացնում մեր թիմերի մասնակցությամբ հանդիպումների լուսանկարները.