Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԶԻՋԵՑ ԲԿՄԱ-2-ԻՆ

12/08/2021

«Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեց ԲԿՄԱ-2-ին։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Գրիգոր Մուրադյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վարդան Թովմասյանը։ «Ուրարտու-2»-ից աչքի ընկան Տիգրան Այունցն ու Արթուր Միսկիրիջյանը: 

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-2-ին։ Նախապատրաստական շրջանում այս թիմերը ստուգողական հանդիպում անցկացրել էին, ուստի ծանոթ էին միմյանց ներուժին։

Ստացվեց այնպես, որ 3 րոպեի ընթացքում 3 գոլ խփվեց։ Հաշիվը բացեցին հյուրերը, աչքի ընկավ Գրիգոր Մուրադյանը, երկու րոպե անց տուգանային հարվածից բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Տիգրան Այունցը, իսկ մեկ րոպե անց Գրիգոր Մուրադյանը նորից առաջ մղեց ԲԿՄԱ-2-ին։

Թիմերը գնացին ընդմիջման հենց 2-1 հաշվով։

Երկրորդ կեսում թիմերը փոխանակվեցին 1-ական գոլով։ Նախ ԲԿՄԱ-2-ի ֆուտբոլիստները մեծացրին առավելությունը, աչքի ընկավ Վարդան Թովմասյանը, իսկ քիչ անց էլ Արթուր Միսկիրիջյանը 11 մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը։ Նոր գոլեր այս խաղում չգրանցվեցին․ «Ուրարտու-2» - ԲԿՄԱ-2՝ 2-3։

Հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի սեպտեմբերի 17-ին։ Թիմը կհյուրընկալվի «Փյունիկ Ակադեմիային»։ Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 17։45-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2 2-3

1-0 Գրիգոր Մուրադյան (34’), 1-1 Տիգրան Այունց (36’), 1-2 Գրիգոր Մուրադյան (37’), 1-3 Վարդան Թովմասյան (52’), 2-3 Արթուր Միսկիրիջյան (58’ 11մ)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1. Լևոն Տեր-Մինասյան, 17. Տիգրան Այունց (28. Ռոբերտ Բաղրամյան 62'), 4. Էրիկ Ամիրխանյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 20. Ռուբեն Եսայան (99. Ռուբեն Աբրահամյան 62'), 24. Դավիթ Թալալյան (33. Վարդան Բաբախանյան 46'), 8. Գևորգ Գրիգորյան, 9. Արթուր Իսրայելյան (10. Գոռ Լուլուկյան 46'), 18․ Համլետ Սարգսյան, 15. Կարեն Դավթյան (11. Արթուր Միսկիրիջյան 46'), 7. Սամվել Հակոբյան:

Պահեստայիններ՝  71. Հրաչ Սահակյան, 39. Նարեկ Դավթյան, 11. Արթուր Միսկիրիջյան, 19. Արմեն Աֆրիկյան, 12. Արա Ջոլաքյան, 99. Ռուբեն Աբրահամյան, 28. Ռոբերտ Բաղրամյան, 33. Վարդան Բաբախանյան, 10. Գոռ Լուլուկյան, 13. Էդգար Ղուլինյան, 14. Կորյուն Սեդրակյան։

ԲԿՄԱ-2. 16. Ռաֆայել Մանասյան, 35. Արմեն Սարգսյան, 15. Ստեփան Սահրադյան, 34. Մհեր Քանքանյան (49. Վոլոդյա Մելքոնյան 76՛), 17. Ռադիկ Սարգսյան, 39. Սպարտակ Հայրապետյան, 27. Գրիգոր Մուրադյան (41. Տիգրան Վարդանյան 90'), 20. Պատվական Ավետիսյան, 47. Էրիկ Հակոբյան, 43․ Վարդան Թովմասյան, 44. Ալեն Ղալթախչյան։

Պահեստայիններ՝ 33. Գոռ Առաքելյան, 46. Վահե Վարդանյան, 32. Հովհաննես Գևորգյան, 41. Տիգրան Վարդանյան, 49. Վոլոդյա Մելքոնյան, 31. Յուրի Մարտիրոսյան, 36. Վահրամ Մախսուդյան, 40. Հարություն Ասատրյան, 38. Սուրեն Հակոբյան: