Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԶԻՋԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ»

21/08/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրում «Ուրարտու-2»-ը 2-3 հաշվով պարտվեց «Գանձասարին»։ «Ուրարտու-2»-ից աչքի ընկան Տիգրան Այունցն ու Արթուր Միսկիրիջյանը, իսկ հյուրերից գոլի հեղինակ դարձան Ալեն Տատինցյանը, Օրբելի Համբարձումյանն ու Ալեն Կարապետյանը․

«Փյունիկ ակադեմիայի» նկատմամբ տոնած հաղթանակից 4 օր անց, «Ուրարտու-2»-ն անցկացրեց ընթացիկ առաջնության հերթական հանդիպումը, այս անգամ սեփական հարկի տակ ընդունելով վերակազմավորված «Գանձասարին»։

Կապանյան թիմն, ընթացիկ առաջնությունում 2 հանդիպում էր անցկացրել ու գրանցել էր մեկական հաղթանակ ու պարտություն։ Թիմի գլխավոր մարզիչը Տիգրան Եսայանն էր, որն ինչպես հայտնի է բավականին երկար ժամանակ «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզչական շտաբում էր։ «Գանձասարն» էլ հիմնականում համալրված էր կապանցի, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում խաղալու փորձ ունեցող ֆուտբոլիստներով։

Հանդիպման մեկնարկում «Գանձասարի» ֆուտբոլիստները կարողացան բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ալեն Տատինցյանը։ Հաշվի հավասարությունը վերականգնելու համար «Ուրարտու-2»-ից պահանջվեց 18 րոպե։ Ընթացիկ առաջնությունում իր երրորդ գոլը խփեց Տիգրան Այունցը։

Այդուհանդերձ մինչև ընդմիջում «Գանձասարի» ֆուտբոլիստների նորից հաշվի մեջ առաջ անցան, գոլի հեղինակ դարձավ Օրբելի Համբարձումյանը։ Երկրորդ կեսում «Ուրարտու-2»-ը բավականին ակտիվ էր գործում և կարողացավ հավասարեցնել հաշիվը։ 11 մետրանոց նշակետից դիպուկ գտնվեց Արթուր Միսկիրիջյանը, բայց ընդամենը 3 րոպե անց Ալեն Կարապետյանը նորից առաջ մղեց «Գանձասարին»։

«Ուրարտու-2»-ի տղաները մեծ ուժերով առաջ նետվեցին, բայց արդյունքը մնաց անփոփոխ։ «Ուրարտու-2» - «Գանձասար» 2-3։

Հավելենք, որ պաշտոնական հաջորդ հանդիպումն «Ուրարտու-2»-ը կանցկացնի արդեն միջազգային դադարից հետո։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԳԱՆՁԱՍԱՐ» 2-3

0-1 Ալեն Տատինցյան (11’), 1-1 Տիգրան Այունց (29’), 2-1 Օրբելի Համբարձումյան (42’), 2-2 Արթուր Միսկիրիջյան (71’ 11մ), 2-3 Ալեն Կարապետյան (74’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1. Լևոն Տեր-Մինասյան, 17. Տիգրան Այունց, 5. Ֆելիքս Խաչատրյան (ա), 4․ էրիկ Ամիրխանյան (89․ Գագիկ Գևորգյան 46’), 99․ Ռուբեն Աբրահամյան, 26․ Ռոբերտ Բաղրամյան, 18․ Համլետ Սարգսյան, 10. Գոռ Լուլուկյան (33. Վարդան Բաբախանյան 46’), 20. Ռուբեն Եսայան (9. Արթուր Իսրայելյան 86’), 11․ Արթուր Միսկիրիջյան (15․ Կարեն Դավթյան 86’), 7. Սամվել Հակոբյան:

Պահեստայիններ՝ 71. Հրաչ Սահակյան, 39. Նարեկ Դավթյան, 15․ Կարեն Դավթյան, 19. Արմեն Աֆրիկյան, 12. Արա Ջոլաքյան, 89․ Գագիկ Գևորգյան, 24. Դավիթ Թալալյան, 33. Վարդան Բաբախանյան, 13. Էդգար Ղուլինյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 8. Գևորգ Գրիգորյան, 9. Արթուր Իսրայելյան։

«ԳԱՆՁԱՍԱՐ». 22. Միհրան Հովհաննիսյան, 3. Վազգեն Երանոսյան, 23. Դավիթ Փարեմուզյան (6. Պատվական Մահտեսյան 63’), 21. Ալեն Ստեփանյան, 4. Սպարտակ Գևորգյան, 8. Դավիթ Մայիլյան, 11. Օրբելի Համբարձումյան (17. Յուրա Առաքելյան 85’), 7. Ալեն Տատինցյան (9. Էդգար Ենգիբարյան 85’) 29. Ռոբերտ Մինասյան (10. Սուրեն Առաքելյան 50’), 2. Պարգև Աբրահամյան, 13. Ալեն Կարապետյան։

Պահեստայիններ՝ 1. Խաչատուր Մանուկյան, 20. Վալերա Թևատրոսյան, 5. Ռուբեն Խաչատրյան, 26. Մարտին Միքայելյան, 19. Արամ Հովհաննիսյան, 33. Սևադա Խաչատրյան, 9. Էդգար Ենգիբարյան, 17. Յուրա Առաքելյան, 6. Պատվական Մահտեսյան, 10. Սուրեն Առաքելյան։