Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

04/09/2021

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտու-2»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Ուրարտուի» պատանեկան թիմերից մեկի՝ «Ուրարտու-05»-ի հետ: Արամ Բարեղամյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2-0 հաշվով։ Գոլի հեղինակներ դարձան Արմեն Աֆրիկյանը և Հարություն Ստեփանյանը։ Երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում։

Նշենք, որ «Ուրարտու-2»-ի մի շարք ֆուտբոլիստներ այս պահին Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում մասնակցում են ուսումնամարզական հավաքների, ուստի այս շրջանի ստուգողական հանդիպումներում խաղաժամանակ տրվում է թիմի ավելի երիտասարդ խաղացողներին։ Իսկ Հակոբ Քելեմյանի գլխավորած պատանեկան թիմի համար լավ փորձ էր խաղալ առավել փորձառու ֆուտբոլիստների հետ։

Հավելենք, որ հաջորդ ստուգողական հանդիպումն «Ուրարտու-2»-ը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ ուժերը չափելով ԲԿՄԱ-ի հետ։