Not Selected

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԿՐՈՐԴ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

18/07/2022

Կիսլովոդսկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտու-2»-ն անցկացրեց իր երկրորդ ստուգողական հանդիպումը։ Այս անգամ մրցակիցը «Ալանիա-2» թիմի ֆուտբոլիստներն էին, որոնք էլ հաղթանակ տոնեցին այս խաղում՝ 2-1 հաշվով։ Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Կարեն Դավթյանը։

Առաջին խաղակեսը թիմերը սկսեցին «Ալանիա-2»-ի բացահայտ առավելությամբ, որն ակտիվորեն վտանգավոր պահեր էր ստեղծում և դրանց շնորհիվ փորձում ճեղքել մեր թիմի պաշտպանությունը։ Ստեղծած պահերի առումով մեր ֆուտբոլիստները զիջում էին մրցակցին, սակայն հաշիվը բացել առաջին կեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց։

Երկրորդ խաղակեսը բավական դիտարժան ստացվեց. մեր թիմին հաջողվեց արագ բացել հանդիպման հաշիվը։ Կարեն Գալստյանը գնդակը հասցրեց մրցակցի պաշտպանների թիկունքում գտնվող Կարեն Դավթյանին, որն էլ, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, բացեց խաղի հաշիվը։ Այս դրվագից հետո մեր թիմը որպես այդպիսին վտանգավոր պահեր չունեցավ, սկսեց ավելի շատ գործել սեփական տուգանայինում, իսկ մրցակիցը բաց թողած գոլից հետո օգտագործեց ստեղծած բազմաթիվ պահերից երկուսը։ Մի դեպքում գնդակը մեր դարպասում հայտնվեց մի շարք անդրադարձերից հետո, դրան էլ հաջորդեց երկրորդ գոլը, որի ժամանակ ֆուտբոլիստը փոխանցում էր կատարում, բայց գոլի հեղինակ դարձավ․ «Ուրարտու-2» - «Ալանիա-2»՝ 1-2.

Նշենք, որ «Ուրարտու-2»-ը Կիսլովոդսկում կնախապատրաստվի մինչև հուլիսի 26-ը։ Այս ընթացքում նախատեսված են ևս մի քանի ստուգողական հանդիպումներ, որոնց մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱԼԱՆԻԱ-2» 1-2

1-0 Կարեն Դավթյան (50’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան, 12. Արա Ջոլաքյան, 70. Արման Մարտիրոսյան (Էրիկ Ամիրխանյան 65՛), 39. Նարեկ Դավթյան, 8. Գևորգ Գրիգորյան (Ալիկ Մկրտչյան 75՛), 26. Կարեն Գալստյան (Գառնիկ Մինասյան 65՛), 9. Արթուր Իսրայելյան, 15. Կարեն Դավթյան, 13. Էդգար Ղուլինյան, 16. Հայկ Ղազարյան (Լևոն Բաշոյան 37' (Դավիթ Հարությունյան 79'), 21. Հարություն Ստեփանյան (Էրիկ Ղուլինյան 75')։

Պահեստայիններ՝ Սուրեն Ղազարյան, Արսեն Թուրվանդյան, Արթուր Թալասյան, Վազգեն Մանուկյան, Ալիկ Մկրտչյան, Էրիկ Ամիրխանյան, Վահե Շապաղաթյան, Կարեն Թալասյան, Լևոն Բաշոյան, Արամ Բեգանյան, Դավիթ Թալալյան, Արամ Միքայելյան, Գառնիկ Մինասյան, Էրիկ Ղուլինյան, Դավիթ Հարությունյան: