Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՂՐՂԶԱԿԱՆ «ԱԲԴԻՇ-ԱՏԱ»-Ի ՀԵՏ

13/02/2023

«Ուրարտու-2»-ը արտասահմանյան ուսումնամարզական հավաքի շրջանակում երրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Ղրղզստանը ներկայացնող «Աբդիշ-Ատա»-ի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Ալիկ Մկրտչյանը։

Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցավ հավասար պայքարում։ Առաջին խաղակեսում մեր տղաներն ավելի արդյունավետ էին գործում։ 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալիկ Մկրտչյանը։ 26-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի դարպասին նշանակվեց 11-մետրանոց, բայց Հայկ Ղազարյանը կարողացավ հետ մղել գնդակն ու փրկել թիմին։ Երկրորդ խաղակեսում, մրցակցի ճնշումը մեծացավ, ինչի պատճառով նրանք կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը․ «Ուրարտու-2» - «Աբդիշ-Ատա»՝ 1-1։

Նշենք, որ հավաքի շրջանակում թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի, որի մանրամասները կհայտնենք ավելի ուշ։