Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑ «ՇԻՐԱԿ-2»-ԻՆ

29/01/2023

Սեփական մարզաբազայում ընթացող նախապատրաստական փուլի շրջանակներում «Ուրարտու-2»-ը արտասահմանյան ուսումնամարզական հավաքի մեկնելուց առաջ վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ տանը մրցելով «Շիրակ-2»-ի հետ:

Եղանակային անբարենպաստ պայմանները բավական դժվարացրել էին ֆուտբոլիստների աշխատանքը, ուստի առաջին խաղակեսում միմյանց դարպասը գրավել թիմերին չհաջողվեց: Երկրորդ խաղակեսում խաղի հաշիվը բացեցին մեր թիմի ֆուտբոլիստները՝ թերևս գրավելով սեփական դարպասը: Այնուհետեւ «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստները կրկնապատկեցին իրենց առավելությունը։ 75-րդ րոպեին մեր տղաներին հաջողվեց մեկ գնդակ հետ բերել, որն արեց Ալեն Գրիգորյանը։

Նշենք, որ «Ուրարտու-2»-ը նույն օրը ևս մեկ ստուգողական խաղ էր անցկացնելու, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Վեստ Արմենիա»-ի հետ խաղը չկայացավ։