Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՐԶԱԲԱԶԱՅՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ

16/05/2022

Մայիսի 18-25-ը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ կանցկացվի "URARTU CUP 2022" դպրոցական մրցաշարը, որին կմասնակցեն 2010-2011 թթ․ ծնված երեխաները։

Մրցաշարին իրենց մասնակցությունը կունենան թիվ 11, 116, 121, 152 հիմնական դպրոցները, թիվ 162, 181 միջնակարգ դպրոցները, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի և «Երևակ» կրթահամալիրները։ Առաջնությանը մասնակցող թիմերը վիճակահանության արդյունքում կբաժանվեն զույգերի և պայքարը կսկսեն 1/8-րդ եզրափակչից։