Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

30/06/2021

Ստուգողական հանդիպման շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ոչ-ոքի 1-1 խաղաց «Արարատի» հետ։ Իգոր Ստանոյևիչը խփեց «Արարատի» միակ գոլը, իսկ «Ուրարտուից» աչքի ընկավ Արթուր Միրանյանը․

Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» թվով երրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց, սեփական հարկի տակ մրցելով գործող գավաթակրի Երևանի «Արարատի» հետ։ Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ «Արարատից» աչքի ընկավ Իգոր Ստանյոևիչը, իսկ «Ուրարտուից» պատասխան գոլը 11 մետրանոցից հեղինակեց Արթուր Միրանյանը։

Այս խաղում «Ուրարտուի» կազմում ընդամենը 4 փոփոխություն տեղի ունեցավ և տղաների մեծամասնությունը դադարից հետո առաջին ամբողջական հանդիպումն անցկացրին, հավելենք, որ արդեն վաղը՝ հուլիսի 1-ին «Ուրարտուն» կանցկացնի հերթական ստուգողական հանդիպումը մրցելով Երևանի «Նոայի» հետ։

Այդ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 18։30-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» 1-1

0-1 Իգոր Ստանոյևիչ (64’), 1-1 Արթուր Միրանյան (80’)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 96․ Անատոլի Այվազով, 5․ Հակոբ Հակոբյան (ա), 67․ Վադիմ Պարամոնով, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 26․ Աննան Մենսահ (34․ Էրիկ Փիլոյան 23' (20. Գոռ Լուլուկյան 80')), 2․ Նանա Անտվի, 19․ Սերգեյ Մկրտչյան (23. Լիվիո Միլտս 61'), 9․ Նարեկ Աղասարյան, 30․ Ուգոչուկվու Իվու, 22․ Արթուր Միրանյան, 10․ Կարեն Մելքոնյան (21. Նարեկ Գրիգորյան 63')։ 

Պահեստայիններ՝ 1․ Անդրանիկ Մարտիրոսյան, 34․ Էրիկ Փիլոյան, 21. Նարեկ Գրիգորյան, 33. Վիտինյո, 20. Գոռ Լուլուկյան, 23. Լիվիո Միլտս։