Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՖԱՐՈՒԼ»․ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

29/07/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ուրարտու» - «Ֆարուլ Կոնստանցա» պատասխան հանդիպման հավատարմագրումը։

Բոլոր այն լրագրողները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումը կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին, նշելով անունը, ազգանունը, լրատվամիջոցի անվանումն ու աշխատանքի բնույթը (լրագրող, ֆոտոլրագրող, օպերատոր)։ 

Հայտերը կընդունվեն մինչև օգոստոսի 1-ը՝ ժամը 20։00-ն։ Բեյջերն էլ կկարողանաք ստանալ օգոստոսի 2-ին կայանալիք նախախաղային ասուլիսի ժամանակ: 

Առաջացած հարցերի դեպքում զանգահարել +374 95-69-09-10 հեռախոսահամարով։