Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹԵՑ «ՆՈԱՅԻՆ»

19/05/2021

«Առյուծները» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասան «Նոայի» նկատմամբ։ Միակ գոլը հանդիպման մեկնարկում խփեց Ուգոչուկվու Իվուն։

 

ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ

«Արարատ-Արմենիայից» կրած պարտությունը, որքան էլ անսպասելի էր, բայց բավականին նվազեցրեց «Ուրարտուի» հավակնություններն այս առաջնությունում։ Այդ խաղից հետո թիմի հնարավորությունները եվրոգավաթային ուղեգիր վաստակելու համար նվազեցին։ Այո, նվազեցին, բայց չավարտվեցին, իսկ քանի դեռ ոչինչ կորած չէ ուրեմն պետք է պայքարել մինչև վերջ։ 3 հաղթանակը մնացած 3 խաղերում և «Ուրարտուն» զգալիորեն կարող է բարելավել իր դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Հենց այս տրամադրությամբ էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները մտան խաղադաշտ։

ՍԻՄՈՆՅԱՆՆ ՈՒ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ՝ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ

Այս խաղում «Ուրարտուի» մարզչական շտաբը բավականին համարձակ որոշում էր կայացրել։ Թիմի մեկնարկային կազմում էին ընդգրկվել ակումբի սաները Էրիկ Սիմոնյանն ու Ռոբերտ Բաղրամյանը։ Նախորդ խաղի համեմատ փոխվել էր նաև թիմի դասավորությունը, «Ուրարտուն» գործում էր 3-5-2 մարտավարական դասավորությամբ։ Հարձակման դուետը կազմել էին Արթուր Միրանյանն ու Կարեն Մելքոնյանը։

ՈՉ ՄԻ ՇԱՆՍ «ՆՈԱՅԻՆ»

Առաջին խաղակեսն անցավ «Ուրարտուի» բացահայտ առավելությամբ։ Հենց մեկնարկում «Առյուծները» բացեցին հանդիպման հաշիվը։ Բազմքայլ գրոհի արդյունքում Էդգար Գրիգորյանը ձախ եզրից գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ էլ վրա հասած Ուգոչուկվու Իվուն թռիչքային հարվածով պարզապես խոյահարեց մրցակից դարպասը՝ 1-0։ Հարկ է նշել, որ խփած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները բավականին ակտիվ էին գործում հարձակման գծում։ Հանուն արդարության պետք է նշել, որ ավելի շուտ «Ուրարտուն» կխփեր իր 2-րդ, քան թե «Նոան» իր 1-ին գոլը։ Սակայն առաջին կեսում նոր իրադարձություններ առաջին կեսում չզարգացան։

ՆՅԱՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ

Հասկանալի էր, որ չեմպիոնության համար պայքարող «Նոան» երկրորդ կեսում մեծ ուժերով գրոհելու էր։ Սակայն հարկ է նշել, որ «Ուրարտուն» պատրաստ էր դրան ու արժանիորեն դիմադրում էր։ Եղան վտանգավոր պահեր ինչպես «Ուրարտուի», այնպես էլ «Նոայի» դարպասների մոտ։ Բայց երկրորդ կեսում գոլային նոր զարգացումներ չեղան։ «Առյուծները» մեծ նվիրվածությամբ գործեցին ու կարողացան պահպանել հաղթական հաշիվը։

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԽԱՂԻ ՄԵՋ Է

«Նոան» երկար ժամանակ անհաղթահարելի էր «Ուրարտուի» համար։ Բայց բարձր նվիրումի, անսպառ եռանդի ու քրտանջան աշխատանքի շնորհիվ թիմը հաղթեց նաև այս մրցակցին։ Առաջիկայում ևս 2 հանդիպում կա։ Ուստի ամենահետաքրքիրը դեռ առջևում է։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 1-0

1-0 Ուգոչուկվու Իվու (3’)

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան, 33. Վիտինյո, 77. Էրիկ Սիմոնյան, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 67. Վադիմ Պարամոնով, 25. Էդգար Գրիգորյան, 30. Ուգոչուկվու Իվու, 28. Ռոբերտ Բաղրամյան (8. Իգոր Պադերին 62’), 5. Հակոբ Հակոբյան (ա) 10. Կարեն Մելքոնյան (11․ Գևորգ Տարախչյան 81’), 22. Արթուր Միրանյան (6․ Պիտեր Մուտումոսի 76’):

Պահեստայիններ՝ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 31․ Գրիգորի Մաթևոսյան, 14․ Պյոտր Տեն, 88․ Ջեյմս Սանթոս, 36․ Խարիտոն Այվազյան, 20․ Գոռ Լուլուկյան, 8․ Իգոր Պադերին, 38․ Իսահ Ալիյու, 11․ Գևորգ Տարախչյան, 9․ Եվգենի Կոբզար, 90․ Օլեգ Պոլյակով, 6․ Պիտեր Մուտումոսի։

«ՆՈԱ». 77. Վալերիո Վիմերկատի, 4. Ժոաո Մոնրոյ Արարատ, 27. Ալվես Դե Օլիվեյրա Ջեֆֆերսոն, 92. Սանա Գոմեշ (14. Միխայիլ Կովալենկո 41’), 5. Վլադիսլավ Կրյուչկով (ա), 7. Էդուարդս Էմսիս, 10. Բենիկ Հովհաննիսյան (22. Գեղամ Հարությունյան 83’), 9. Վլադիմիր Ազարով, 65. Ռեյմոնդ Անանե - Ջյասի (20. Ալեշանդե Օլիվեյրա 46’), 11. Պավել Կիրիենկո, 96. Պետրոս Ավետիսյան (33. Անդրեյ Տիտով 76’):

Պահեստայիններ՝ 13. Սամվել Հունանյան, 23. Արթուր Ստեփանյան, 14. Միխայիլ Կովալենկո, 99. Արման Մկրտչյան, 20. Ալեշանդե Օլիվեյրա, 78. Մաքսիմ Դանիլին, 16. Էլիստանո Չիրո Մանգա, 19. Աշոտ Ադամյան, 22. Գեղամ Հարությունյան, 8․ Յուրի Գարեգինյան, 21. Վադիմ Պայռելի, 33. Անդրեյ Տիտով: