Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ «ՆՈԱՅԻ» ՀԵՏ

01/07/2021

Նախապատրաստական շրջանի 4-րդ ստուգողական խաղում «Ուրարտուն» ոչ-ոքի 2-2 խաղաց «Նոայի» հետ։ «Ուրարտուից» աչքի ընկան Գևորգ Տարախչյանն ու Խարիտոն Այվազյանը, իսկ հյուրերից դուբլ ձևակերպեց Պետրոս Ավետիսյանը․

«Արարատի» հետ խաղից մեկ օր անց «Ուրարտուն» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց, այս անգամ ուժերը չափելով «Նոայի» հետ։ Խաղի մեկնարկից առաջ «Ուրարտուի» ավագ Հակոբ Հակոբյանը որպես շնորհակալության նշան խորհրդանշական նվեր հանձնեց Արամ Հակոբյանին, ինչպես հայտնի է «Ուրարտուի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ստանձնել է «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Ուրարտուի» մարզչական շտաբն այս խաղում հիմնականում հնարավորություն տվեց այն ֆուտբոլիստներին, որոնք նախորդ խաղում ավելի քիչ խաղաժամանակ էին ստացել։

Առաջին կեսում մեկ գոլ գրանցվեց։ 24-րդ րոպեին աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը, իսկ երկրորդ կեսում 4 րոպեի ընթացքում 3 գոլ խփվեց։ Գևորգ Տարախչյանը հավասարեցրեց հաշիվը, 1 րոպե անց Պետրոս Ավետիսյանը նորից առաջ մղեց իր թիմին, բայց բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում «Ուրարտուի» տղաները հավասարացրին հաշիվը, աչքի ընկավ Խարիտոն Այվազյանը։ Նոր գոլեր այս խաղում չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Նոա» 2-2։

Այս խաղով «Ուրարտուն» ավարտում է ստուգողական հանդիպումների շարքը նախապատրաստական շրջանում։ Թիմը հուլիսի 5-իմ կմեկնի Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջի փուլի շրջանակում կհյուրընկալվի «Մարիբորին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 2-2

0-1 Պետրոս Ավետիսյան (24’), 1-1 Գևորգ Տարախչյան (61’), 1-2 Պետրոս Ավետիսյան (62’), 2-2 Խարիտոն Այվազյան (64’)

«ՈՒՐԱՐՏՈՒ»։ 31․ Գրիգորի Մաթևոսյան, 36․ Խարիտոն Այվազյան (33. Վիտինյո 72’), 26․ Աննան Մենսահ (34. Էրիկ Փիլոյան 67’), 77․ Էրիկ Սիմոնյան, 14․ Պյոտր Տեն, 25․ Էդգար Գրիգորյան, 90․ Օլեգ Պոլյակով (ա) (20. Գոռ Լուլուկյան 79’), 6․ Պիտեր Մուտումոսի (19. Սերգեյ Մկրտչյան 77’), 20․ Գոռ Լուլուկյան (28. Համլետ Սարգսյան 46’), 21․ Նարեկ Գրիգորյան (23 Լիվիո Միլտս 61’), 11․ Գևորգ Տարախչյան։