Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՋԱԽՋԱԽԵՑ «ՆՈԱՅԻՆ»

26/06/2021

«Ուրարտուն» սեփական հարկի տակ 6-1 հաշվով առավելության հասավ «Նոայի» նկատմամբ։ Արթուր Միրանյանը հեթ-տրիկ ձևակերպեց, մեկական անգամ էլ աչքի ընկան Նանա Անտվին, Ուգոչուկվու Իվուն և Գևորգ Տարախչյանը։ «Նոայից» միակ գոլը խփեց Ռայմոնդ Գյասին.

Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» անցկացրեց ստուգողական երկրորդ հանդիպումը։ Թիմը սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Նոային»։ Հենց մեկնարկում «Ուրարտուի» տղաները կարողացան երկու գոլ խփել նախ աչքի ընկավ Արթուր Միրանյանը, այնուհետև էլ Նանա Անտվին։ «Նոայի» ֆուտբոլիստները կարողացան կրճատել հաշվի տարբերությունն, աչքի ընկավ Ռայմոնդ Գյասին, սակայն մինչև ընդմիջում «Ուրարտուի» տղաները ևս երկու գոլ խփեցին։ Երկու դեպքում էլ աչքի ընկավ Արթուր Միրանյանը, որն այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Երկրորդ կեսում էլ դրության տերը «Ուրարտուի» ֆուտբոլիստներն էին։ Առյուծները կարողացան ևս երկու գոլ խփել, նախ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ուգոչուկվու Իվուն, իսկ Գևորգ Տարախչյանն էլ խփեց այս խաղի վերջին գոլը՝ «Ուրարտու» - «Նոա» 6-1:

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 6-1

1-0 Արթուր Միրանյան (8’), 2-0 Նանա Անտվի (11’), 2-1 Ռայմոնդ Գյասի (14’), 3-1 Արթուր Միրանյան (30’), 4-1 Արթուր Միրանյան (45’), 5-1 Ուգոչուկվու Իվու (48’ 11մ), 6-1 Գևորգ Տարախչյան (82’)

*Հանդիպման գոլերի տեսանյութը կտեղադրենք շուտով